Պաշտոնական․ Լունինը վարձակալությամբ հանդես կգա Լա լիգայի մեկ այլ ակումբում

09:16 14.08.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը այս մրցաշրջանում ևս հանդես չի գա «արքայական» ակումբի կազմում։ 

Եվրոպայի 13-ակի չեմպիոնների պաշտոնական կայքը հաղորդում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանը վարձակալական հիմունքներով կանցկացնի «Վալյադոլիդի» կազմում։ Մինչև 2020 թվականի հունիսի 30-ը Լունինը հանդես կգա «Վալյադոլիդում»։ 

Նախորդ մրցաշրջանում Լունինը դարձյալ վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Լեգանեսի» կազմում։ 

Անդրեյ Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին ուկրաինական «Զարյայից»։ Մադրիդյան թիմի կազմում Լունինը պաշտոնական հանդիպման դեռևս չի մասնակցել։ 

Share |

Լրահոս

Loading...