Բալոտելին որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

15:46 14.08.2019

Հարձակվող Մարիո Բալոտելին վերադառնում է Ա սերիա։ Այս մասին հայտնի է դարձել լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյին։

Իտալացի լրագրողի տեղեկություններով՝ Մարիոն որոշում է կայացրել վերադառնալ Ա սերիա։ Իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքելու «Բրեշիայի» հետ։ Իտալական ակումբը բավականին համեստ առաջարկ է արել 29-ամյա ֆուտբոլիստին, սակայն Բալոտելին համաձայնվել է։ Մանկության տարիներին նա ապրել է համանուն մարզում։ 

Նշենք, որ բրազիլական «Ֆլամենգոն» տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Մարիոյին, սակայն Բալոտելին մերժել է այն։ 

Ներկա պահին Բալոտելին ազատ գործակալ է։ Նրա վերջին ակումբը եղել է ֆրանսիական «Մարսելը»։ 

Share |

Լրահոս

Loading...