ՊՍԺ-ն Նեյմարին կարող է վաճառել Ռեալին․ ակումբը գործարքից ուզում է ստանալ Վինիսիուսին ու Մոդրիչին

16:50 14.08.2019

«Պարի Սեն Ժերմենը» և «Բարսելոնան» շարունակում են բանակցել Նեյմարի տրանսֆերի շուրջ։ Եթե բանակցությունները դրական արդյունք չտան, ֆրանսիական ակումբը կփորձի բրազիլացի հարձակվողին վաճառել Մադրիդի «Ռեալին»։ 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՊՍԺ-ն ցանկանում է իրադարձությունների նման զարգացման դեպքում ստանալ «արքայական» ակումբի երկու ֆուտբոլիստների՝ Լուկա Մոդրիչին և Վինիսիուս Ժունիորին։ Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարի ապագայի հարցը կարող է հանգուցալուծում ստանալ առաջիկա երկու օրերի ընթացքում։ Ավելի հավանական է թվում Նեյմարի վերադարձը «Կամպ Նոու»։ 

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մոտ կանգնած աղբյուրներից մեկը օրեր առաջ հաստատել էր, որ խորվաթ ֆուտբոլիստը չի պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ։ 

Share |

Լրահոս

Loading...