ՊՍԺ-ն Նեյմարին հեռացրել է առաջին թիմի մարզումներից

21:13 14.08.2019

«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը որոշել է հարձակվող Նեյմարին հեռացնել առաջին թիմի մարզումներից։ Այս մասին գրում է Esporte Interativo-ն։

Աղբյուրի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 14-ին, 27-ամյա բրազիլացին մարզվել է անհատական ծրագրով։ Նա կշարունակի թիմից առանձին մարզվել այնքան ժամանակ, քանի դեռ չորոշվի տրանսֆերի հարցը։

Հիշեցնենք, որ վերջին լուրերի համաձայն՝ Նեյմարի տրանսֆերի համար պայքարում են Մադրիդի «Ռեալը» և ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Բարսելոնան»։

Հավելենք, որ 2018/19 մրցաշրջանում Նեյմարն ակումբային մակարդակում մասնակցել է 28 հանդիպման, դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Share |

Լրահոս

Loading...