Նեյմարի ապագայի հարցը կարող է որոշվել առաջիկա 48 ժամերի ընթացքում

12:08 14.08.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Բրազիլացին չի ցանկանում շարունակել մրցելույթները ներկայիս թիմի կազմում։ 

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ Նեյմարի ապագայի հարցը կարող է հանգուցալուծում ստանալ առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Երեկ Փարիզում կայացել է կողմերի առաջին հանդիպումը։ Լիվերպուլում էլ միմյանց հանդիպել են Նասեր Ալ-Խելայֆին և Ժոզեպ Բարտոմեուն։ 

Հաղորդվում է, որ տեղի ՊՍԺ-ի ներկայացուցիչները ներկա պահին սպասում են Մադրիդի «Ռեալի» արձագանքին կապված այս հանդիպումների հետ։ «Արքայական» ակումբում գիտեն Նեյմարի՝ «Կամպ Նոու» վերադառնալու ցանկության մասին, սակայն բացառված չէ նրա անսպասելի տրանսֆերը Մադրիդ։ 

Այսպիսով, առաջիկա երկու օրերի ընթացքում կարող է որոշվել Նեյմարի ապագայի հարցը։ Թե որտեղ բրազիլացին կշարունակի կարիերան, դեռևս անորոշ է։ 

Share |

Լրահոս

Loading...