Աղբյուր․ Հայտնի է՝ Նեյմարի համար ինչ առաջարկներ են արել Ռեալն ու Բարսելոնան

18:47 14.08.2019

AS-ի և BBC Radio 5-ի հեղինակավոր ինսայդեր Գիլյեմ Բալագեն «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ տեղեկատվություն է հաղորդել։

Բալագեն հայտարարել է, որ բրազիլացու տրանսֆերի համար այժմ պայքարում են «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։

««Բարսելոնայի» առաջարկը՝ 100 մլն եվրո և Ֆիլիպե Կոուտինյոն։ ՊՍԺ-ն չի ընդունում այս առաջարկը։ «Ռեալն» առաջարկում է գումար, Խամես Ռոդրիգեսին և Գարեթ Բեյլին։ Այս դեպքում փարիզյան թիմն այլ ֆուտբոլիստների է ցանկանում։ ՊՍԺ-ն գերադասում է Նեյմարի տրանսֆերը վաճառել «Ռեալին»։ Իր հերթին Նեյը ՊՍԺ-ում խաղալու ցանկություն չունի»,- հայտարարել է Բալագեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի համար առաջարկել է Կոուտիյոյին, Ռակիտիչին և 50 մլն եվրո։ ՊՍԺ-ին գոհացրել է ֆուտբոլիստների ընտրությունը, բայց ոչ առաջարկվող գումարը։ Հետագայում հայտնի է դարձել, որ Ռակիտիչը կտրականապես դեմ է արտահայտվել գործարքի մի մաս կազմելուն։

Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանն է ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։

 
Share |

Լրահոս

Loading...