Ռեալի նորեկ Ռոդրիգոն վնասվածք է ստացել ու բաց է թողնելու մրցաշրջանի մեկնարկը

15:25 14.08.2019

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ռոդրիգո Գոեսը վնասվածք է ստացել և բաց է թողնելու մրցաշրջանի մեկնարկը։ Այս մասին հայտնում է AS-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ 18-ամյա բրազիլացին վնասել է ազդրի մկանը։ Հաղորդվում է, որ Ռոդրիգոն բաց է թողնելու մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ հանդիպումը։ Դեռևս հայտնի չէ, թե երբ Ռոդրիգոն խաղադաշտ կվերադառնա։ 

Ռոդրիգոն «Ռեալ» է տեղափոխվել ամառային տրանսֆերային ընթացքում բրազիլական «Սանթոսից» 45 միլիոն եվրոյի դիմաց։ 

«Արքայական» ակումբում վնասվածք ունեն նաև Ֆերլան Մենդին և Մարկո Ասենսիոն։ Վերջինս բաց է թողնելու ողջ մրցաշրջանը։ 

Share |

Լրահոս

Loading...