ATP Ցինցինատի․ Ֆեդերերը մեկնարկեց վստահ հաղթանակով․ այլ արդյունքներ

09:46 14.08.2019

Ցինցինատիում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Այս գիշեր պայքարի մեջ են մտել մրցաշարի գործող չեմպիոն Նովակ Ջոկովիչը և 7-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը։ 

Ֆեդերերը երկու սեթում առանց լուրջ դժվարությունների առավելության հասավ արգենտինացի Խուան Իգնասիո Լոնդերոյի նկատմամբ 6-3, 6-4 հաշվով։ 38-ամյա շվեյցարացին մեկ ժամ տևած խաղում 9 էյս է կատարել։

Հանդիպման ընթացքում Ֆեդերերը երկու անգամ հաղթել է մրցակցի մատուցման գեյմերը։ Հաջորդ շրջանում Ռոջերը մրցելու է Ստեն Վավրինկա - Անդրեյ Ռուբլյով զույգի հաղթողի հետ։ 

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը մրցում էր Սեմ Քուերիի հետ։ Առաջին սեթի մեկնարկում սերբ թենիսիստը այդքան էլ իրեն նման չէր։ Քուերին վերցրել էր Նովակի մատուցման առաջին գեյմը։ Կորցրածը Ջոկովիչը հետ բերեց սեթի միջնամասում, իսկ հետո արդեն կոտրեց դիմադրությունը ու հաղթեց 7-5 հաշվով։ Երկրորդ սեթում գրանցվեց 6-1 հաշիվը։ 1/8 եզրափակչում 32-ամյա սերբը խաղալու է Պաբլո Կարենո-Բուստայի հետ։ 

Այլ արդյունքներ

Ուբեր Հուրկաչ - Ռոբերտո Բաուտիստա Ագուտ 6-7(6), 3-6
Ռայլի Օպելկա - Բորնա Չորիչ 4-6, 6-3, 7-5
Պաբլո Կարենո-Բուստա - Ջոն Իզներ 6-4, 6-7(1), 7-6(6)

Share |

Լրահոս

Loading...