Ռոնալդուն վնասվածք է ստացել

19:36 14.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողնելու թուրինյան թիմի առաջիկա ընկերական հանդիպումները։

Իտալիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռոնալդուն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել։ Առաջիկա օրերին պորտուգալացի հարձակվող մարզվելու է անհատական ծրագրով։

Այսօր Ռոնալդուն դուրս է մնացել «Յուվենտուսի»՝ «Վիլար Պերոսայի» հետ ընկերական հանդիպման հայտացուցակից։

Share |

Լրահոս

Loading...