Պաշտոնական․ Ռոնի Լոպեշը տեղափոխվեց Սևիլիա

13:20 14.08.2019

«Սևիլիան» և «Մոնակոն» այսօրվա ընթացքում արդեն երկրորդ գործարքն են ավարտին հասցրել։ 

Կողմերը համաձայնության են հասել վինգեր Ռոնի Լոպեշի տրանսֆերի հարցում։ Այս մասին հաղորդում է իսպանական ակումբի Twitter-յան էջը։ 23-ամյա պորտուգալացին հինգ տարվա պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անդալուսիական ակումբի ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Յեդերը 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոնակո»։ 

Լոպեշը 2017 թվականին նշել է իր նորամուտը Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Ազգային թիմի կազմում նա ընդամենը երկու հանդիպման է մասնակցել։ 

Share |

Լրահոս

Loading...