Հարբեցող Ռունին. Անգլիացին մասնագետի է վարձել կախվածությունից ազատվելու համար

15:38 14.08.2019

Անգլիացի հայտնի հարձակվող Ուեյն Ռունին ցանկանում է ընդմիշտ թողնել խմելը, հաղորդում է The Sun-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ 33-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է վարձել մասնագետ, որը կօգնի նրան ազատվել ալկոհոլային կախվածությունից։ Մարզիկը որոշել է նման վերջնական քայլի գնալ, որպեսզի փրկի իր ամուսնությունը։

Հիշեցնենք, որ Ռունին այժմ հանդես է գալիս «Դի Սի Յունայթեդում», սակայն արդեն հունվարին կվերադառնա Անգլիա և կդառնա «Դերբի Քաունթիի» խաղացող մարզիչ:

Share |

Լրահոս

Loading...