Քննիչները ցնցող մանրամասներ են հրապարակել Սալայի մահից

17:40 14.08.2019

էմիլիանո Սալայի ողբերգական մահը հետաքննող քննիչները նոր ցնցող մանրամասներ են հրապարակել:

Վերջիններս պարզել են, որ Սալան ենթարկվել է ածխաթթու գազի՝ կյանքի համար վտանգավոր չափաբաժնի ազդեցությանը՝ գտնվելով այն ինքնաթիռում, որը հունվարին վթարի էր ենթակվել Լա Մանշում: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Արգենտինացի հարձակվողը մահացել է Նանտից Քարդիֆ թռչելիս: Նա և օդաչու Դևիդ Իբբոթսոնը, որի մարմինը դեռևս չի հայտնաբերվել, ինքնաթիռի միակ ուոևորներն էին: AAIB-ի հետաքննության բաժնի կողմից հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ զույգը ենթարկվել է մահացու գազի ազդեցությանը: Այս եզրակացությանը մասնագետները եկել են ֆուտբոլիստի արյան թեստերը հետազոտելուց հետո:

Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալային Նանտից Կարդիֆ տեղափոխող Piper PA-46 մասնավոր ինքնաթիռը Նորմանդական կղզիների մոտ կորել է ռադարների տեսադաշտից։ Կապը կորչելուց անմիջապես հետո սկսել են որոնողական աշխատանքները, սակայն դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռը։ Մի քանի օր անց հայտնաբերվել է Սալայի դին

Share |

Լրահոս

Loading...