Սալահ․ Եթե Գվարդիոլան հնարավորություն ունենա, կընտրի Չեմպիոնների լիգան, ոչ թե ԱՊԼ-ն

20:27 14.08.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ չի հավատում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի այն հայտարարությանը, որի համաձայն՝ մարզիչն Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնությունը գերադասում է Չեմպիոնների լիգայում հաղթանակից։

«Անկեղծ ասած՝ չգիտեի, որ նա նման բան է ասել։ Ամեն դեպքում կարծում եմ, եթե նա ընտրության հնարավորություն ունենա, կընտրի Չեպիոնների լիգան։ Չեմ պնդում, բայց ենթադրում եմ։

Չեմպիոնների լիգան ֆուտբոլում կարևորագույն մրցաշար է, և յուրաքանչյուրը երազում է այդ տիտղոսը նվաճելու մասին։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, մարզիչ ցանկանում է բարձրացնել այդ գավաթը։ Իհարկե, Պրեմիեր լիգան կարևոր է, բայց Չեմպիոնների լիգան կարևորագույնն է»,- ասել է Սալահը։

Share |

Լրահոս

Loading...