Վերտոնգենը վրդովվել է Պոչետինոյի կայացրած որոշումից

10:56 14.08.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը դժգոհ է մնացել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կայացրած որոշումից։ Բելգիացի պաշտպանը դուրս էր մնացել ԱՊԼ-ի մեկնարկային տուրում «Ասթոն Վիլայի» դեմ խաղի (3-1) հայտացուցակից:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ «խցանների» գլխավոր մարզիչը դժգոհ է եղել Վերտոնգենի ֆիզիկական մարզավիճակից։ Դա է պատճառը, որ Պոչետինոն չի ընդգրկել Վերտոնգենին հայտացուցակում։ Հանդիպումից հետո արգենտինացի մասնագետը նշեց, որ ֆուտբոլիստի բացակայությունը տակտիկական քայլ է եղել։ 

Աղբյուրի պնդմամբ՝ Վերտոնգենը հիասթափված է մարզչի որոշումից։ Պաշտպանի թիմակիցներին էլ զարմացրել է այն փաստը, որ չնայած տեղի ունեցածին՝ Վերտոնգենը հանդիպման ընթացքում մարզադաշտից աջակցել է իր թիմին։ 

ԱՊԼ-ի մեկնարկային տուրում «Տոտենհեմը» Տանգի Նդոմբելեի առաջին գոլի ու Հարի Քեյնի դուբլի շնորհիվ հաղթեց «Ասթոն Վիլային» 3-1 հաշվով։ 

Share |

Լրահոս

Loading...