Պաշտոնական․ Վիսամ Բեն Յեդերը տեղափոխվեց Մոնակո

11:33 14.08.2019

«Մոնակոն» հայտարարել է «Սևիլիայի» հարձակվող Վիսամ Բեն Յեդերին ձեռքբերելու մասին։ 

Ֆրանսիական ակումբը 40 միլիոն եվրո է վճարել ֆրանսիացի հարձակվողի համար։ Հենց այդքան է կազմում Բեն Յեդերի հրաժարագինը։ 29-ամյա ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։ Նախորդ երեք մրցաշրջանները նա անց է կացրել Լա լիգայում։ 

«Շատ ուրախ եմ «Մոնակո» տեղափոխվելու համար։ Ես ընտրեցի այս թիմը, որովհետև հավատում եմ ակումբի նպատաներին ու ծրագրերին։ Ցանկանում եմ հնարավոր ամեն բան տալ այս թիմի համար»,-Բեն Յեդերի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

«Սևիլիայում» Բեյ Յեդերը 138 հանդիպման է մասնակցել ու 70 գոլի հեղինակ է դարձել այդ խաղերում։ 

 

Share |

Լրահոս

Loading...