Երիտասարդական ԱԱ. Հովհաննես Մաղաքյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

21:39 14.08.2019

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ անհաջող ավարտեց պայքարը։ 125 կգ քաշային կարգում հանդես եկող ազատոճային ըմբիշ Հովհաննես Մաղաքյանը պարտվեց երրորդ տեղի համար պայքարում։ Բրոնզե մեդալի համար պայքարում մեր ըմբիշը 3-14 հաշվով պարտություն կրեց Ռուսաստանը ներկայացնող Ալեն Խուբուլովից։

Հովհաննես Մաղաքյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 0-10 հաշվով պարտվել էր Իրանը ներկայացնող Ամիր Զարեին։ Իրանցի ըմբիշը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Մաղաքյանին մասնակցելու սփոփիչ գոտեմարտի, որում հաղթելուց հետո մեր ըմբիշը գոտեմարտեց բրոնզե մեդալի համար։

Share |

Լրահոս

Loading...