Էրիկ Վարդանյան․ Վուլվերհեմփթոնի հետ շանսերը քիչ են

00:40 15.08.2019

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը խոստովանում է, որ շանսերը քիչ են ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի՝  «Վուլվերհեմփթոնի» հետ պատասխան խաղում, բայց իրենք ամեն ինչ կանեն՝ դրական արդյունքի հասնելու մասին։

Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է Անգլիայում կայանալիք խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում․

«Ճիշտ է, հաջորդ փուլ անցնելու շանսերը շատ քիչ են, բայց մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ Էրիկ Վարդանյանը «Վուլվերհեմփթոնի» հետ առաջին խաղը, որում «Փյունիկը» 0։4 հաշվով պարտություն է կրել, բաց թողեց որակազրկման պատճառով։

«Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Share |

Լրահոս

Loading...