Շնորհակալություն հավատալու և աջակցելու համար․ Պետրոս Ավետիսյանը՝ երկրպագուներին

00:07 15.08.2019

«Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի՝ վրացական «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղում գոլի հեղինակ դառնալուց և իր թիմի հաղթանակին նպաստելուց հետո գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․

«Շնորհակալություն հավատալու և աջակցելու համար։ Մեր համատեղ ճանապարհը շարունակվում է»,- գրել է ֆուտբոլիստն ու տեղադրել այս լուսանկարը։

Հիշեցնենք՝ երևանյան թիմը Թբիլիսիում 2։0 հաշվով հաղթանակ է տարել և ընդհանուր դիմակայությունում առավելության հասնելով 3։2 հաշվով՝ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել եվրագավաթների փլեյ-օֆֆ փուլ։

ԵԼ-ի խմբային փուլի ուղեգրի համար «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժ» ակումբի հետ։  

Share |

Լրահոս

Loading...