Կռիվ կտանք և կփորձենք հաղթել․ Տարխանովը՝ Վուլվերհեմփթոնի հետ խաղի մասին

00:34 15.08.2019

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ պատասխան խաղից առաջ կիսվեցին իրենց սպասելիքներով։

«Թիմը նորմալ ժամանեց Անգլիա։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ վերաբերում է խաղին, ապա հաշվի առնելով, որ մենք 0-4 հաշվով պարտվեցինք տանը, կարծում եմ, որ դժվար կլինի հաղթահարել մրցակցի արգելքը։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ մենք կռիվ կտանք և նախորդ խաղում թույլ տված սխալներից դասեր քաղելով՝ կփորձենք հաղթանակի հասնել»,- մարզչի խոսքերն է փոխանցում երևանյան թիմի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Վուլվերհեմփթոն» - «Փյունիկ» խաղը կկայանա օգոստոսի 15-ին, ժամը 22:45-ին։

Առաջին խաղում երևանյան թիմը 0։4 հաշվով պարտություն է կրել։

Share |

Լրահոս

Loading...