Կոլումբացին շրջանցելով 7 հոգու՝ դարձել է չքնաղ գոլի հեղինակ (տեսանյութ)

12:34 15.08.2019

Կոլումբիայի «Նորտե դե Սանտադեր» ակումբի ֆուտբոլիստ Անդերսոն Դիասը աչքի է ընկել գեղեցիկ գոլով Մ21 տարիքային խմբի ազգային առաջնության խաղում:

Դիասը ստացել է գնդակը կենտրոնից ոչ հեռու և սկսել է իր «մենահամերգը»: Հերթով շրջանցելով մրցակիցներին, իսկ վերջում նույնիսկ դարպասապահին, ֆուտբոլիստը իր հաշվին գրանցել է օրվա ամենագեղեցիկ գնդակը:

 

 

 

Չնայած Դիասի տպավորիչ գոլին, «Նորտե դե Սանտադերը» խաղի արդյունքում պարտություն կրեց 2-3 հաշվով: 

Share |

Լրահոս

Loading...