Էմերի․ Օզիլն ու Կոլաշինացը, հնարավոր է, մասնակցեն Բերնլիի հետ խաղին

19:11 15.08.2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի խաղացողներ Մեսութ Օզիլի ու Սեադ Կոլաշինացի վիճակի մասին։

«Երեքշաբթի օրվանից նրանք վերադարձել են մեզ հետ մարզումներին։

Մյուս խաղացողների մոտ հանգստյան օրեր են, բայց նրանք վերադարձել են մարզումներին։ Օզիլը մի թեթև հիվանդ էր, երեկ չի մարզվել, բայց այսօր նորից վերադարձել է։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարզում մեզ լրացուցիչ տեղեկատվություն կտա, մենք նրանց վերադարձով լավ տարբերակներ ենք ստանում։

Պետք է որոշում կայացնել՝ նրանք շաբաթ օրը կխաղա՞ն «Բերնլիի» հետ, կկաչողանա՞ն մեկնարկային կազմում դաշտ դուրս գալ։ Բայց կսպասենք վաղվա նախախաղային մարզմանը»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Hayters TV-ն։  

 

 

Share |

Լրահոս

Loading...