Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» ընդունեց «Փյունիկին» ու 4:2 հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման 68-րդ րոպեին «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը ոչ ֆուտբոլային պահվածքի համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:
Հանդերձարան հեռանալիս Վարդանյանը միջնամատ ցույց տվեց «Արարատի» երկրպագուների ուղղությամբ: Այնուհետև տրիբունաներում հրմշտոց է սկսվել, որում իրենց մասնակցությունն են ունեցել երկու թիմերի երկրպագուները, ինչպես նաև Էրիկ Վարդանյանի հայրը՝ Էմիլ Վարդանյանը:
Բախման տեսանյութը՝ ստորև.