Հայտնի է՝ ինչու է ՄՅՈՒ-ն հրաժարվել Ֆերնանդեշի տրանսֆերից

20:12 15.08.2019

Հայտնի է դարձել, թե ինչու է ՄՅՈՒ-ն դադարեցրել հետաքրքրությունը «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի նկատմամբ։

ՄՅՈՒ-ին, հիմնականում, անհանգստացրել է այն, որ 24-ամյա կիսապաշտպանը շատ է գնդակ կորցնում։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչներն արդյունքում որոշել են, որ Ֆերնանդեշը գնդակին տիրելու առումով չի համապատասխանում թիմի խաղաոճին։

Անգլիական ակումբին հիասթափեցրել են նաև խաղացողի ապագայի մասին Պորտուգալիայում տարածված շշուկները։

ՄՅՈՒ-ի որոշ ղեկավարներ ենթադրել են, որ «Սպորտինգը» պատրաստվում է բարձրացնել խաղացողի արժեքը, քանի որ ԱՊԼ-ի մի քանի ակումբ է հետաքրքրվել նրանով։

Հաղորդվում էր, որ Ֆերնանդեշի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»։   

Share |

Լրահոս

Loading...