Անպարտելի Գոռ Երիցյանը օգոստոսի 17-ին կանցկացնի իր 11-րդ մենամարտը

22:20 15.08.2019

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը ընդամենը 2 օր անց ՝ օգոստոսի 17-ին կանցկացնի իր 11-րդ մենամարտը:

Այս մասին հայտնում է Punch Boxing Armenia-ի Facebook-ի պաշտոնական էջը

ԱՄՆ-ի Բուրբանկ քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չապմանի հետ:

Մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 մենամարտ, որոնցից 3-ում հաղթել է:

Հիշեցնենք, որ Գոռ Երիցյանը հաղթել է իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում:

Share |

Լրահոս

Loading...