Դորտմունդի «Բորուսիան» չի նվազեցնի Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային արժեքը կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի պայմաններում։
Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ գերմանական ակումբը հայտարարել է, որ 20-ամյա ֆուտբոլիստին բաց կթողնի ոչ պակաս 110 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։
Սանչոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» ու բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ։
Գերմանական մամուլի պնդմամբ՝ Սանչոն առաջնային նպատակ է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի համար։