Խաչանով. Կիրյոսը տաղանդավոր է, սակայն գլխի հետ խնդիրներ ունի

19:55 15.08.2019

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է Նիկ Կիրյոսի մասին.

«Կիրյոսը տաղանդավոր է, սակայն շատ հաճախ նրա գլխի հետ խնդիրներ են լինում: Ինձ համար սա շատ դժվարին խաղ էր: Շատ տանջվեցի, որպեսզի հաղթանակի հասնեմ»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Tennisnow-ն:

Կիրյոսի հետ Խաչանովը հանդիպել է Ցինցինատիի մրցաշարի երկրորդ փուլում: Կարենը հաղթել է (6:7(3), 7:6(4), 6:2 հաշվով: Հանդիպման ընթացքում Կիրյոսը մի քանի անգամ բողոքել է մրցավարի աշխատանքից:

Ավստրալիացին մրցավարին անվանել է հիմար և կարտոֆիլ, թքել է նրա ուղղությամբ ու հրաժարվել է սեղմել նրա ձեռքը:

Share |

Լրահոս

Loading...