Կոբյալկո. Խաղում էինք ոչ միայն Արարատի, այլև ամբողջ Հայաստանի համար

02:08 15.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ հաղթեց «Սաբուրթալոյին»:

Վարդան Մինասյանի թիմը վրացական ակումբին հաղթեց 2-0 հաշվով ու դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 3-2 հաշվով դուրս եկավ փլեյ-օֆֆ:

Խաղից հետո իր տպավորություններով կիսվել է երևանյան թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոն

«Էմոցիաները շատ են: Անչափ դժվարին խաղ էր: Մենք խաղում էինք ոչ միայն «Արարատի», այլ նաև ամբողջ Հայաստանի համար: Ծանրագույն հանդիպում էր, որտեղ լավ խաղացինք:

Երկրպագուների աջակցությունն անհավանական էր: Նրանք լսել էին Վրաստանում: Ինչ վերաբերվում է ֆիզիկական վիճակին, ապա մեզ լավ ենք զգում:

Հայաստանի առաջնությունում խաղալն օգնեց մեզ մնալ տեմպի մեջ: Լսել եմ, որ նրանք բաց էին թողել առաջնությունում իրենց հանդիպումը՝ մեզ հետ խաղին պատրաստվելու համար:

Այսօր հաղթեցինք բնավորության հաշվին: Թիմում նորեկներ կան և դեռ հարմարվում ենք միմյանց»,- ասել է Կոբյալկոն:

Share |

Լրահոս

Loading...