ՊՍԺ-ի մարզական տնօրեն․ Սուտ է, թե Նեյմարն ազատվել է մարզումներից

23:57 15.08.2019

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի ապագայի հետ կապված իրավիճակը։

«Սուտ է այն, թե Նեյմարն ազատվել է մարզումներից։ Նա անհատական ծրագրով է աշխատում՝ վերականգնվելով վնասվածքից։ Նա ՊՍԺ-ի խաղացող է, ակումբի հետ 3 տարվա պայմանագիր ունի, պետք չէ մոռանալ այդ մասին։ Պետք է ամեն ինչ վերլուծենք նախքան նա դաշտ կվերադառնա։

Եթե խոսենք երկրպագուների արձագանքի մասին, ապա Նեյմարը սխալներ է գործել։ Ես նախկինում նրա հետ ծանոթ չեմ եղել։ Ժամանակի հետ կճանաչեմ նրան։ Եվ անկեղծորեն մտածում եմ, որ նա շատ լավ անցյալ ունեցող լավ տղա է։ Նա հիանալի խաղացող է։

Ինչպես արդեն հայտնի է՝ ակումբը բանակցություններ է վարում նրա ապագայի վերաբերյալ, բայց ոչ մի առաջխաղացում այդ հարցում չկա»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։  

 

 

Share |

Լրահոս

Loading...