Մալաքյան.Կվերականգնվենք ու վաղվանից կկենտրոնանանք հաջորդ խաղի վրա

02:28 15.08.2019

«Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» (0-2) պատմական հանդիպումից հետո խաղի մասին է խոսել երևանյան թիմի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները հաղթել են վրացական թիմին ընդհանուր 3-2 հաշվով և դուրս եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ.

«Շնորհավորում եմ մեր ազգին. սա առաջին դեպքն էր, երբ հայկական ակումբը դուրս է գալիս Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլ: Խաղը լավ դասավորվեց մեզ համար, արագ գոլ խփեցինք, բնավորություն ցույց տվեցինք ու հաղթեցինք:

Մարզիչն ասել էր, որ ես և Արեմն Համբարձումյանն առաջ շարժվեինք, ինչպես նաև հետևում օգնեինք Կոջոյին: Կարծում եմ՝ նրա պահանջները կատարել ենք:

Խաղի կարևորությունը ստիպում էր կոպիտ խաղալ, սակայն կարծում եմ՝ մենք ավելի գրագետ էինք խաղում: Դրա արդյունքում մրցակիցն այդքան դեղին քարտ ստացավ:

Կվերականգնվենք ու վաղվանից կկենտրոնանանք հաջորդ խաղի վրա. բացառիկ շանս ունենք ԵԼ-ի խմբային փուլում հայտնվելու:

Հայաստանում ասացի, որ այս դիմակայությունում մեր հնարավորություններն իրական եմ համարում: Ովքեր չէին հավատում մեր հաղթանակին, ապացուցեցինք, որ կարող ենք անել դա»,- ասել է Մալաքյանը:

Share |

Լրահոս

Loading...