Մեսսին բաց կթողնի Պրիմերայի առաջին տուրի խաղը

21:36 15.08.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության 1-ին տուրի՝ «Աթլետիկի» հետ խաղին։ Այս  մասին տեղեկացնում է Sport.es-ը։  

32-ամյա հարձակվողը դեռ չի վերականգնվել ձկնաձև մկանի վնասվածքից։ Նա չի մասնակցել այսօր երեկոյան կայացած մարզմանն ու, հետևաբար, չի ընդգրկվի վաղը կայանալիք խաղի կազմում։

Օգոստոսի 16-ին Իսպանիայի առաջնության 1-ին տուրում «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։ Վնասվածք ստանալուց հետո Մեսսին դեռ ոչ մի մարզում չի անցկացրել ընդհանուր խմբում։ Ավելի վաղ, վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը բաց էր թողել ԱՄՆ-ում կայացած մինչմրցաշրջանային հավաքը։

 

Share |

Լրահոս

Loading...