ՊՍԺ-ն Բարսայից 100 մլն եվրո ու երկու խաղացողի է պահանջում Նեյմարի դիմաց

20:31 15.08.2019

ՊՍԺ-ն «Բարսելոնային» իր հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ պայմաններ է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է L'Equipe-ը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել 27-ամյա հարձակվողին կապտանռնագույններին, սակայն փոխարենն ուզում է ստանալ ոչ պակաս, քան 100 մլն եվրո ու երեք ֆուտբոլիստից՝ Ֆիլիպե Կոուտինյո, Ուսման Դեմբելե, Նելսոն Սեմեդու, երկուսին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեալը» առավելություն ունի բրազիլացուն ձեռք բերելու հարցում, քանի որ ՊՍԺ-ն չի ցանկանում նրան «Բարսելոնային» վաճառել։

Share |

Լրահոս

Loading...