Պորտուն պատրաստվում է դատի տալ Матч ТВ-ին

17:41 15.08.2019

«Պորտուի» հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆրանցիշկու Մարկեշն ասել է, որ ակումբը պատրաստվում է դատի տալ Матч ТВ-ին այն բանի համար, որ նրանք ցուցադրել են «Կրասնոդարի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղի վերջին 10 րոպեները՝ չունենալով համապատասխան իրավունքներ:

«Ես արդեն ասել եմ, որ Матч ТВ-ն պետք է վճարի հեռարձակման համար խաղի մեկնարկից մեկուկես ժամ առաջ։ Դա չի արվել, ինչի արդյունքում մենք նրանց թույլտվություն չենք տվել։ Հեռուստաալիքի ներկայացուցիչները պնդում են, որ վճարումը կկատարվի մինչև սեպտեմբերի 1-ը: Հարկ է նշել, որ այդ մասին ոչ մի փաստաթղթում նշված չէ: Մեր իրավաբանները քննարկում են այդ հարցը և, ամենայն հավանականությամբ, մենք խնդրին լուծում կտանք դատարանում»,- հայտարարել է Մարկեշը: 

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Պորտուն» 1:0 հաշվով հաղթել էր «Կրասնոդարին»: Պատասխան հանդիպմանը ռուսական ակումբը հաղթել էր պորտուգալացիներին (2-3) և դուրս եկել հաջորդ փուլ:

Share |

Լրահոս

Loading...