Արժանապատիվ խաղ. Փյունիկն առաջին կեսից հետո ոչ-ոքի է խաղում

23:39 15.08.2019

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Անգլիայում մրցում է «Վուլվերհեմփթոնի» հետ:

Առաջին խաղում «Վուլվզը» հաղթել է 4-0 հաշվով: Պատասխան խաղի առաջին 45 րոպեից հետո հաշիվը չի բացվել՝ 0-0:

Ամբողջ առաջին կեսի ընթացքում Տարխանովի թիմը փորձում էր գրոհներ կազմարկերպել ու վտանգ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Մեկ անգամ Արթուր Միրանյանը եզրից փոխանցում կատարեց, որը խաղընկերները չկարողացան եզրափակել: Արտյոմ Սիմոնյանն էլ դրվագներից մեկում փորձեց հեռահար հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն հարվածը թույլ ստացվեց:

«Վուլվերհեմփթոնը» հիմնականում արագ գրոհներ էր կազմակերպում, որոնք ավելի վտանգավոր էին:

Հատկապես երևանյան թիմի պաշտպաններին անընդհատ լարվածության մեջ պահեց Ադամա Տրաորեն, որի՝ եզրից կատարած փոխանցումները մեծ վտանգ առաջացրին: Դրվագներից մեկում էլ լավ հարված կատարեց Պատրիկ Կուտրոնեն, որը բարձր ընթացավ: 

Այսպիսով, թիմերն ընդմիջման են գնում առանց խփված գոլերի:

Խաղի ուղիղ հեռարձակումն՝ այստեղ:

Share |

Լրահոս

Loading...