Ռեալը պատրաստվում է վարկ վերցնել, որով, հնարավոր է, գնի Նեյմարի տրանսֆերը

22:55 15.08.2019

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իսպանական բանկերից մեկի հետ ակումբի համար վարկ վերցնելու պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։  

Աղբյուրի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերի ընթացքում գումարն արդեն ակումբի հաշվին փոխանցված կլինի։ Այն կարող է ծախսվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին ձեռք բերելու վրա։ Նշվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Պերեսը պլանավորում է վերսկսել բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները։ 

Ֆուտբոլիստի գործակալն արդեն կապ է հաստատել «Արքայական ակումբի» հետ ու հաղորդել, որ իր հաճախորդը պատրաստ է դիտարկել իր տեղափոխությունը Մադրիդ,  քանի որ Կատալոնիա վերադարձը ձախողման սպառնալիքի տակ է։ Սպասվում է, որ 27-ամյա հարձակվողի տեղափոխությունը կկազմի 100-120 մլն եվրո ու «Ռեալի» խաղացողներից մեկը նույնպես ներառված կլինի գործարքում։  

 

Share |

Լրահոս

Loading...