Ռոման մոտ է Լովրենի տրանսֆերն իրականացնելուն

23:22 15.08.2019

«Ռոման» համաձայնության է եկել «Լիվերպուլի» պաշտպան  Դեյան Լովրենի տրանսֆերի հարցում:

Sky Sports-ը հայտնում է, որ խորվաթ ֆուտբոլիստը հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձավճարով: Մեկ տարի անց «գայլերը» կգնեն Լովրենի տրանսֆերը 25 մլն եվրոյով:

Եթե Լովրենը սահմանված քանակությամբ խաղեր անցկացնի հռոմեական ակումբի կազմում, ապա տրանսֆերի գնումը կլինի պարտադիր:

Պաշտպանը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից՝ մասնակցելով ավելի քան 100 հանդիպման:

Share |

Լրահոս

Loading...