ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ․ Մանեի երկրորդ գոլն ու Ժորժինյոյի 11-մետրանոցը (տեսանյութ)

01:15 15.08.2019

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի «Լիվերպուլ»-«Չելսի» խաղում ընթանում է լրացուցիչ ժամանակը։

Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին․ առաջին կեսում «ազնվականներին» առաջ մղեց Օլիվյե Ժիրուն, իսկ երկրորդ կեսի մեկնարկում «Լիվերպուլի» պատասխան գոլը խփեց Սադիո Մանեն։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում գոլեր չարձանարգրվեցին, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

95-րդ րոպեին Սադիո Մանեն տպավորիչ գոլով դուբլ ձևակերպեց, սակայն 6 րոպե անց Ժորժինյոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Խաղի ուղիղ հեռարձակումը ներկայացված է այս հղմամբ։

Share |

Լրահոս

Loading...