Պատրաստվելով ԱԱ-ին. Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը երկու անգամ պարտվել է G լիգայի թիմի

21:11 15.08.2019

Բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականը շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է  Չինաստանում, այս տարվա օգոստոսին և սեպտեմբերին:

Հերթական մարզման ընթացքում ամերիկացիները պարտվել են G լիգայի և ոչ ամերիկյան լիգաների բասկետբոլիստներից կազմված թիմի: Հայտնում է The Athletic-ի լրագրող Սեմ Էմիկը: Ըստ աղբյուրի՝ առաջին խաղի ժամանակ, որը տևել է 10 րոպե, ամերիկացիները պարտվել է 3 միավորի տարբերությամբ: Երկրորդ խաղում G լիգայի կազմված թիմը հաղթել է 19 միավորով:

ԱՄՆ-ի հավաքական հրաժարվել են ժամանել գրեթե բոլոր առաջատարները: Որոշները վնասվածք ունենք, մի քանիսն էլ ցանկանում են պատրաստվել նոր մրցաշրջանին:

«Բոստոն Սելթիկսի» ու ԱՄՆ-ի հավաքականի բասկետբոլիստ Մարկուս Սմարտն էլ այս երկու պարտությունը խայտառակություն է անվանել

«Ինչ կարող ես ասել, սա խայտառակություն է»,- խաղացողի խոսքն է մեջբերում  Clutch Points-ը:

Օգոստոսի 16-ին ԱՄՆ-ն ընկերական հանդիպում պետք է անցկացնի Իսպանիայի հետ:

 

Share |

Լրահոս

Loading...