Վալվերդե․ Բարսելոնայի նպատակը նորից Պրիմերայի չեմպիոն դառնալն է

21:55 15.08.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Պրիմերայի 1-ին տուրում «Աթլետիկի» դեմ սպասվելիք խաղի ակնկալիքներից։   

«Դժվար է մրցաշրջանը «Սան-Մամես» մարզադաշտում սկսելը։ Գիտենք՝ «Աթլետիկն» ինչ պոտենցիալ ունի։ Նրանք պահպանել են նախորդ մրցաշրջանի դինամիկան, պետք է կենտրոնացված լինենք։

  Մեր նպատակը Իսպանիայի նախորդ առաջնության մեր նվաճումը կրկնելն է։ Գիտենք, որ դժվար է շարունակել հաղթելը, բայց կփորձենք հասնել դրան։

Թիմը հասցրել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Գոհ եմ» Վալվերդեի խոսքերն է փոխանցում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Աթլետիկ»-«Բարսելոնա» խաղը կկայանա վաղը՝ օգոստոսի 16-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։  

 

Share |

Լրահոս

Loading...