Վինիսիուսը չի ուզում տեղափոխվել ՊՍԺ

23:08 15.08.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը մտադիր չէ այս ամառ հեռանալ ակումբից։ 19-ամյա բրազիլացին հույս ունի, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջիկա մրցաշրջանում իրեն կարևոր դեր կհատկացնի։ Այս մասին հաղորդում է ESPN FC-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է «Ռեալի» հետ քննարկել հարձակվող Նեյմարի տրանսֆերը, եթե գործարքի մեջ ներգրավված լինեն Վինիսիուսն ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

Նշվում է, որ ո՛չ ՊՍԺ-ն, ո՛չ «Ռեալը» Վինիսիուսի հետ կապ չեն հաստատել կապված հավանական տրանսֆերի հետ։ Բայց խաղացողը հետաքրքրված չէ Լիգա 1-ի գործող չեմպիոնի կազմ տեղափոխությամբ։

Վինիսիուսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Նախորդ մրցաշրջանում ակումբային մակարդակով բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում նա դարձել է 7 գոլի ու 13 արդյունավետ փոխանցման հեղինակ։

 

Share |

Լրահոս

Loading...