Զիդանը Բեյլի և Խամեսի ապագաների վերաբերյալ նոր որոշում է կայացրել

13:29 15.08.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հերթական զարմանալի որոշումն է կայացրել։ Խոսքը վերաբերում է թիմի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի մնալ-չմնալուն։ 

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Զիդանը ուզում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ մնան թիմում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» ևս մի քանի թոփ տրանսֆերներ էր նախատեսել իրականացնել, սակայն «արքայական» ակումբը չի կարողանում ձեռք բերել ո՛չ Պոգբային, ո՛չ էլ Նեյմարին։ Այս դեպքում Զիդանը դեմ չէ, եթե Բեյլը և Խամեսը մնան թիմում։ 

Զինեդին Զիդանը ԱՄՆ-ում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ հրապարակայնորեն հայտարարեց, որ ակումբը փորձում է վաճառել Բեյլին։ 30-ամյա ուելսցու ապագան մինչ օրս հարցականի տակ է։ 

Խամեսը երկու տարի վարձակալական հիմունքներով «Բավարիայում» հանդես գալուց հետո վերադարձել է Մադրիդ։ 

Share |

Լրահոս

Loading...