Ֆուտբոլը վերածվել է էժանագին քռչի բազառի. Լևոն Ղասաբօղլյանը՝ Վան-Լոկոմոտիվ խաղի միջադեպի մասին

14:47 16.08.2019

«Ֆուտբոլը Բարեկամության Համար» միջազգային ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի անդամ Լևոն Ղասաբօղլյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Վան»-«Լոկոմոտիվ» անավարտ խաղին ու այդ խաղի ընթացքում տեղի ունեցած միջադեպին.

«Հենց նոր նայում էի ՀՀ առաջին խմբում տեղի ունեցած միջադեպի կադրերն ու զարմացած եմ...անում են այն, ինչ ուզում են, ֆուտբոլը վերածվել է էժանագին «քռչի բազառի»,ոչ ոք իրավիճակին չի տիրապետում...Հարց. կարող՞ էիք ձեզ նման ձև պահել երկու տարի առաջ... ամեն տեղ է այդպես՝ սկսած 7-8 տարեկան երեխաների խաղերից...

Երկրորդ հարցս. ո՞վ պիտի վերահսկի իրավիճակը, սա վերջը չէ...ընդամենը 2-րդ տուրն է: Ինչ զարգացման մասին է խոսքը, երբ 1-ին տուրում մեկ այլ թիմ խաղի է գնում չունենալով որոշ խաղացողների հայտավորման քարտերը , ու համոզում , որ այդպես խաղանք վերջում կբերեն...աբսուրդ:

Վերադառնամ «Վան-Լոկոմոտիվ» խաղին...Ո՞վ պետք է որոշում կայացնի նման իրավիճակում , Հֆֆ կարգապահական կոմիտեն, որի կազմում կա յոթ անձ,որոնցից միայն մեկն է ֆուտբոլին մոտ անձնավորություն, վստահ եմ ինչ որոշում էլ, որ կայացվի, միանշանակ բողոքարկվելու է ու գործի է անցնելու հաջորդ ՝ բողոքարկման կոմիտեն, որտեղ ֆուտբոլից հասկացող մարդ չկա....Դառը իրականություն...

«Чито-Грито»-ի տակ live անելով չի, իրավիճակը վերահսկեք, այսինքն որտեղից վերահսկեք ,եթե չեք տիրապետում իրավիճակին...»,- գրել է մասնագետը ֆեյսբուքի իր էջում:

Կարդացեք նաև

Share |

Լրահոս

Loading...