Արարատ-Արմենիայի ավագը բաց կթողնի Դյուդելանժի հետ առաջին խաղը

12:17 16.08.2019

«Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղում (2:0) երրորդ դեղին քարտն է ստացել և բաց կթողնի «Դյուդելանժի» հետ առաջին խաղը;

Թբիլիսիում կայացած այդ խաղում Գուզը 9 անգամ մենապայքարի մեջ է մտել և բոլորում հաղթող դուրս եկել: 

Հիշեցնենք՝ ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» առաջին հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Արևմտյան տրիբունայի տոմսերը կարժենան 2000 դրամ, Արևելյան տրիբունայինը՝ 1000 դրամ, իսկ Հյուսիսային ևՀարավային տրիբունաներինը՝ 500 դրամ:

Share |

Լրահոս

Loading...