Ազարը 10 մլն ֆունտի դիմաց շքեղ առանձնատուն է ձեռք բերել Մադրիդում (լուսանկարներ)

11:39 16.08.2019

«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը, որն ամռանը տեղափոխվել է Մադրիդ, Իսպանիայի մայրաքաղաքում շքեղ առանձնատուն է գնել 10 մլն ֆունտ (մոտ 10,9 մլն եվրո) արժողությամբ:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը, բելգիացի ֆուտբոլիստը տունը ձեռք է բերել Լա Ֆինսա շրջանում, որտեղ բնակվում է «Ռեալի» իր խաղընկերների մեծ մասը:

Էդենը կնոջ և 3 տղաների հետ կտեղափոխվի նոր առանձնատուն, որը 6 ննջարան կունենա: Այն ունի նաև լողավազան, սպա սրահ, մարզասրահ, կինոթատրոն և թենիսի կորտեր այգում:

Ազարի տրանսֆերի համար «Ռեալը» 100 մլն եվրո է վճարել «Չելսիին»: Իսպանական ակումբի և բելգիացի ֆուտբոլիստի միջև պայմանագիրը նախատեսված է 5 մրցաշրջանով՝ մինչև 2024 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...