ՄՅՈւ-ն ներկայացրել է նոր մարզաշապիկը՝ նվիրված 110-ամյա իրադարձությանը

13:52 16.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր մարզաշապիկը, որով ֆուտբոլիստները հանդես կգան վերջերս մեկնարկած առաջնությունում:

«Ոճային դիզայնը նախևառաջ խորհրդանում է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 1909 թվականին Անգլիայի Գավաթում հաղթանակը, երբ ակումբը առավելության հասավ «Բրիսթոլ Սիթիի» նկատմամբ Սենդի Տերնբուլի միակ գոլի շնորհիվ և առաջին անգամ գլխավերևում պահեցին տիտղոսը»,- ասվում է մանկունիացիների պաշտոնական կայքում:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ մրցաշրջանում անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 38 խաղից հետո վաստակած 66 միավորով:

Չեմպիոնների լիգայում մանկունիացիները հասել են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են «Բարսելոնային»՝ 0:4 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...