Օլեգ Մկրտչյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման

17:42 16.08.2019

«Կուբանի» նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ավելի քան 1 մլրդ դոլարի խարդախության մեջ:

Интерфакс-ը գրում է, որ Մոսկվայի քաղաքային դատարանը մեղադրյալին 9 տարվա ազատազրկման է դատապարտել և 900 հազար ռուբլի տուգանք նշանակել: Եվս  198 միլիարդ ռուբլի Մկրտչյանը պետք է փոխանցի «Արդյունաբերական ակտիվներ հիմնադրամի» օգտին, որի տնօրենն է:

Ըստ վարկածի, Մկրտչյանը 2009-2013 թվականներին օֆշորային ընկերությունների միջոցով «Внешэкономбанк»-ից ստացել է վարկային միջոցներ և կատարել է ավելի քան 1 միլիարդ ռուբլու խարդախություն։

Մկրտչյանը չի ընդունում իր մեղքը: 

Հիշեցնենք՝ «Կուբանը» 2018 թվականի մայիսին լուծարվել է ՝ սնանկ ճանաչվելով:

Share |

Լրահոս

Loading...