Օրբելի Համբարձումյանը նորամուտի խաղում դարձել է շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)

13:18 16.08.2019

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը նորամուտն է նշել Ղրղզստանի Օշ քաղաքը ներկայացնող «Ալայ» ակումբում:

23-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշանավորել է խփած գոլով, ինչի շնորհիվ «Ալայը» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Իլբրիսի» նկատմամբ Ղրղզստանի Թոփ-լիգայի 16-րդ տուրի խաղում:

Օրբելի Համբարձումյանը 84-րդ րոպեին է դարձել շքեղ գոլի հեղինակ:

Մինչ այդ՝ 71-րդ րոպեին, 11-մետրանոց է նշանակվել «Ալայի» դարպասին, որը հետ է մղել նորամուտը նշող մեկ այլ ֆուտբոլիստ՝ 24-ամյա ռուս դարպասապահ Միխայիլ Մժելսկին:

16 տուրից հետո Համբարձումյանի թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 40 միավոր:

Share |

Լրահոս

Loading...