Հայաստանը ևս մեկ հորիզոնականով բարելավել է դիրքը ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշում

09:38 16.08.2019

Հայտնի է ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշը Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլից հետո:

Այս շաբաթ «Արարատ-Արմենիան» Թբիլիսիում հաղթեց «Սաբուրթալոյին» և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ, իսկ «Փյունիկն» Անգլիայում պարտվեց «Վուլվերհեմփթոնին»՝ լքելով պայքարը:

Հայաստանն ՈւԵՖԱ֊ի ակումբային ռեյտինգում այս տարի արդեն 2.500 միավոր է վաստակել, վերջին հինգ տարիների ցուցանիշներով 7.375 միավոր ունի և բարձրացել է 36֊րդ հորիզոնականը:

Նախորդ շաբաթվա տվյալներով մեր երկիրը գտնվում էր 37-րդ տեղում:

Share |

Լրահոս

Loading...