Վուլվզի մարզիչը խոսել է Էրիկ Վարդանյան-Մխիթարյան համեմատության մասին

10:22 16.08.2019

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով,

«Հեշտ խաղ չէր: Առաջին 20 րոպեն բավականին դժվար էր, նրանք լավ էին վերահսկում խաղն ու մենք պետք է մնայինք խաղի մեջ, լինեինք կազմակերպված: Ավելի լավ տեսք ունեինք երկրորդ կեսում: Բոլորը հիանալի աշխատանք կատարեցին, գոհ եմ իմ թիմից:

Խաղից հետո խոսեցի «Փյունիկի» գլխավոր մարզչի հետ և հաջողություն մաղթեցի նրան ապագայում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Նունու Էշպիրիտու Սանտուին հարց է ուղղվել նաև Էրիկ Վարդանյան-Հենրիխ Մխիթարյան համեմատության մասին.

«Գիտեմ, որ նա լավ ֆուտբոլիստ է, բայց կարծում եմ ֆուտբոլիստներին համեմատելը լավ չէ, քանի որ երբեմն դու կորցնում ես քո կենտրոնացումը: Տաղանդը լավ է, բայց քրտնաջան աշխատանքն՝ ավելի»,- մասնագետի խոսքերն է փոխանցում անգլիական ակումբի պաշտոնական կայքը: 

 

Share |

Լրահոս

Loading...