Վուլվերհեմփթոնի պատմական նվաճումը Փյունիկի նկատմամբ հաղթանակի արդյունքում

09:50 16.08.2019

«Վուլվերհեմփթոնը» ԵԼ-ի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության է հասել  «Փյունիկի» նկատմամբ: Երկու խաղերի արդյունքում անգլիական թիմն ընդհանուր 8:0 հաշվով հաղթեց Հայաստանի փոխչեմպիոնին:

8:0 արդյունքը եվրագավաթներում «Վուլվերհեմփթոնի» պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն է երկու խաղում:

Այս մասին հայտնում է անգլիական թիմի մամուլի քարտուղարությունը:

«Լավ խաղ էր, մենք խաղը նորմալ սկսեցինք, քանի որ երբեմն որոշ ֆուտբոլիստների ժամանակ է պետք լինում ամբողջությամբ խաղի մեջ մտնելու համար: Աստիճանաբար մենք սկսեցինք ավելի լավ խաղալ, երկրորդ կեսը հիանալի անցկացրինք»,- խաղն այսպես է մեկնաբանել «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն:

Հիշեցնենք՝ ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլում «Վուլվերհեմփթոնը» կմրցի իտալական «Տորինոյի» հետ:

Share |

Լրահոս

Loading...