Լիվերպուլի երկրպագուն վնասվածք է հասցրել Ադրիանին

18:33 16.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Չելսիի» հետ խաղից հետո թիմի դարպասապահ Ադրիանի ստացած վնասվածքի մասին, որը նրան հասցրել է դաշտ ներխուժած երկրպագուն։

 «Մենք սիրում ենք մեր երկրպագուներին, դրանում կասկած չկա։ Բայց եթե նրանք կարողանային այսպիսի բաներ չանել․․․Խաղում էինք «Սիթիի» հետ, ու ինչ-որ մեկը վազեց դաշտ։ Նույնը «Նորվիչի» հետ։ Դա ծիծաղելի չէ։ Դա նման է այն աղջկան, որը Չեմպիոնների լիգայի եզրափակչում վազեց խաղադաշտ ու դրանով փող աշխատեց։ Ի՞նչ կարող ենք անել։

Եթե մարդ չի կարողանում իրեն կառավարել, դա պիտի անեն երկրպագուները։ Ամեն դեպքում, դրանում զվարճալի ոչինչ չկա։ Ինչպե՞ս կարող էր այդպիսի բան պատահել։ Ադրիանը սկանավորում չի անի, ուղղակի կսպասենք մինչև այտուցն անցնի։ Թռիչքն այս դեպքում չօգնեց, բայց ես նրան նոր եմ տեսել, ու ամեն ինչ ավելի լավ է թվում։ Բայց դեռ պետք է որոշում կայացնենք»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։ 

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հիմնական դարպասապահ Ալիսոն Բեկերը ԱՊԼ-ի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում  վնասվածք էր ստացել ու  4-6 շաբաթ բաց կթողնի։

 

Share |

Լրահոս

Loading...